Գուրջաանիում անհետացած 89-ամյա տղամարդուն փրկարարները գտել են անտառում
Քառօրյա որոնումներից հետո Գուրջաանի շրջանի Չալաուբանի գյուղում բնակվող 89-ամյա տղամարդուն փրկարարները գտել են անտառում:
Մտերիմների փոխանցմամբ, տղամարդն արդեն տանն է և իրեն լավ է զգում: Պարզվում է, նա անտառում մոլորվել էր և չէր կարողանում վերադառնալ տուն:
Գուրամ Սագինաշվիլին տանից դուրս էր եկել 4 օր առաջ և անհետացել: Ընտանիքն օգնության համար դիմել էր իրավապահներին: Որոնումներին ներգրավված էր ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության 30 հշրեջ-փրկարար: