Գուրջաանիի Չումլաղի գյուղում սպանություն է տեղի ունեցել

12:14, 21.04.2025

Գուրջաանի մունիցիպալիտետի Չումլաղի գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Տեղեկությունների համաձայն՝ գյուղացիներից մեկը կրակել և սպանել է մեկ մարդու, իսկ մոտակայքում գտնվող մի երիտասարդ թեթև վիրավորում է ստացել։

Մեկ վարկածի համաձայն՝ միջադեպը, հավանաբար, կապված է վրեժխնդրության և կողմերի միջև անցյալում տեղի ունեցած հակամարտության հետ։

Դեպքը տեղի է ունեցել գյուղի կենտրոնում։ Հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ