Գուրջաանիի Արաշենդա գյուղում տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ հողերի օտարման
Գուրջաանիի մունիցիպալիտետի Արաշենդա գյուղում տեղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում՝ ընդդեմ 23 հեկտար հողի օտարման։ Բնակիչների խոսքով՝ հողատարածքը գյուղն օգտագործել է արածեցման համար։
Ըստ ցուցարարների՝ տեղի ֆերմերներից մեկը, ով նույն գյուղից է, ցանկանում է տարածքը վարձակալել։
Միևնույն ժամանակ տեղացի Գիորգի Բոճորիշվիլին նշում է, որ տարածքը, որը ցանկանում է վարձակալել, չի պատկանում Արաշենդային և դա Ախալդաբա գյուղի հողն է։ Նրա խոսքով, ինքը պատրաստվում է տեղում նուշի այգի հիմնել:
Գյուղացիները պետությանը խնդրում են իրենց արածեցման համար օգտագործվող հողատարածքները վարձակալության չտալ։ Այս խնդրանքով բնակչությունը նույնպես ստորագրահավաք է կատարել։ Արաշենդայի բնակչությունը հանդիպում է պահանջում տեղի իշխանությունների հետ: Տեղացիներն ասում են, որ ոչ ոքի թույլ չի տրվի մշակել այդ տարածքում գտնվող հողերը: