Սպանություն է տեղի ունեցել Գուրջաանի գյուղում:
Հարևանը վիրավորել է հարևանությամբ ապրող զույգին: Տեղացիների խոսքերով, Ալեքսանդր Զարդիաշվիլին մի քանի անգամ որսորդական հրացանով կրակել է ամուսիններ ՝ Գուրամ և Մերի Զարդիաշվիլիիների ուղղությամբ։
Կինը տեղում մահացել է, իսկ ամուսինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գուրջաանիի հիվանդանոց:
Հարևանները ասել են, որ սպանության ենթադրյալ դրդապատճառը երկու ընտանիքների միջև տարիներ առաջ սկսված հողային վեճն էր:
Գործով հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության հոդվածով: Դեպքի վայրում աշխատում են փորձագետ քրեագետները, կատարվում են քննչական գործողություններ: