Գուրիայում թմրանյութերի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնի» աշխատակիցը
Գուրիայում թմրանյութերի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնի» աշխատակիցը

Վրաստանի ՆԳՆ Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ձերբակալվել է երկու անձ։

Թմրամիջոցի ապօրինի իրացման փաստով ձերբակալվել է 1969 թվականին ծնված Է.Բ.-ն, իսկ թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով 1971 թվականին ծնված, նախկինում նույն հանցանքի համար դատապարտված Ջ.Բ.-ն։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանությունը, դատավորի որոշման հիման վրա, 40 օրվա ընթացքում մի քանի փուլով իրականացրել է համալիր օպերատիվ-որոնողական միջոցառումներ և գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրում՝ թմրանյութային հանցագործությունները բացահայտելու համար։

«Քննությամբ պարզվել է, որ Է.Բ.-ն աշխատել է Քոբուլեթիի «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն» ՍՊԸ-ում, որտեղ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հանցավոր գործունեության համար և ապօրինի ձեռք բերել թմրամիջոցներ։ Մասնավորապես, իրացնելու նպատակով «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնից» ապօրինի ձեռք է բերել 860 շահառուի համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք ապօրինի փոխանցել է Ջ.Բ.-ին։

Մեղադրյալի անձնական և աշխատավայրի խուզարկության ընթացքում իրավապահները որպես ապացույց հանել են 10 միլիգրամանոց 22 ներարկիչ, որոնցում որպես ապացույց պարունակվում է թմրամիջոց՝ «մեթադոն»։ Է.Բ.-ի բնակության վայրում խուզարկությամբ որպես ապացույց հանվել է 2,5 լիտր «մեթադոն» լուծույթը, որը բաշխված է եղել երեք պլաստմասսե շշերի մեջ»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Ըստ իրենց հաղորդումների՝ ոստիկանները խուզարկությունից հետո կնիքել են «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն» ՍՊԸ-ն։

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի պահման, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման և պաշտոնեական կարգավիճակով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստերի առնչությամբ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով, Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։