Գուրիայում ոստիկանությունը դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխհրաձգության (վիճաբանության) ժամանակ սառը զենքի գործադրմամբ կրծքավանդակի շրջանում վնասվածք է հասցրել քաղաքացուն և փախուստի դիմել դեպքի վայրից։ Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով։
«Իրավապահները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են թեժ հետքերով։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով»,- նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։