Վրաստանի ՆԳՆ Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի Չոխատաուրիի շրջանային բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1995 թվականին ծնված, նախկինում դատապարտված և այս պահին պայմանական ազատության մեջ գտնվող Շ.Ս.-ին ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 28-ին Չոխատաուրիի մունիցիպալիտետի Գոգոլիսուբանի գյուղում, փոխադարձ վիճաբանության հիման վրա մեղադրյալը սառը զենքով վնասվածքներ է հասցրել 2000 թվականին ծնված Ա.Ս.-ի մարմնին և թաքնվել դեպքի վայրից։
Իրավապահների կողմից իրականացված որոնողական և քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է Չոխատաուրիի Գոգոլիսուբանի գյուղում։ Ոստիկանները հանել են հանցագործության զենքը՝ դանակը որպես ապացույց»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից 15 տարի ժամկետով։