Կորոնավիրուսի նոր դեպքերից 33-ը հայտնաբերվել են Գուրիայում: Մարզի երեք գյուղերում ոստիկանության հատուկ անցակետերը դեռ գործում են:
Շրոմայում, Ճղոնագորայում և Չոչխաթիում մուտքի և ելքի մոտ քաղաքացիները ջերմաչափվում են և անհրաժեշտության դեպքում՝ թեստավորվում:
Քաղաքացիների մուտքը և ելքը նշված գյուղեր չի սահմանափակվում, ինչպես նաև կարանտինի այլ խիստ սահմանափակումներ չկան: Ինչ վերաբերում է ուսումնադաստիարակչական գործընթացին, ապա այն դեռ հեռավար ռեժիմում շարունակվում է Գուրիայի մի քանի գյուղերում:
Գուրիայի շրջանի մի քանի գյուղերում բնակչության ջերմաչափումն ու զանգվածային թեստավորումը կշարունակվեն ևս մի քանի օր:
«Ցավոք, մահացավ 28-ամյա մի կին, ով «Աջարիա տեքստիլի» աշխատակից էր: Մեր տեղեկություններով, մահվան դեպքը կապված է բժշկական հաստատություն հետաձգված դիմելու փաստի հետ:
Ինչ վերաբերում է ընդհանուր համաճարակաբանական իրավիճակին, այն ուշագրավ է և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ», – ասաց առողջապահության կենտրոնի համաճարակաբան Էլզա Սիմոնիշվիլին: