Գուրիայում, Չոխատաուրիի մուտքի անցակետում ընթանում է քաղաքացիների ջերմասքրինինգը
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Չոխատաուրիում սկսվել է ջերմասքրինինգը:
Մունիցիպալիտետի մուտքի մոտ ստեղծվել է անցակետ, որտեղ ստուգում են Չոխատաուրի մուտք գործող քաղաքացիներին:
«Հաշվի առնելով, որ տարբեր քաղաքներից մարդկանց ներհոսքը դեպի Չոխատաուրի մեծանում է Զատկի տոնի կապակցությամբ, կատարվում է այս միջոցառումը: Ուղևորների ջերմասքրինինգը իրականացնում են իրավապահները և Չոխատաուրիի մունիցիպալիտետի վերահսկողության ծառայության ներկայացուցիչները: Ասյ միջոցառումների նպատակն է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը:», – ասաց Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան:
Չորխատուրիում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել: