Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Այսօր երկրում արձանագրված վարակման նոր դեպքերից երեքն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնի փոխանցմամբ, քաղաքացիները թեստավորվում են, ինչպես նաև իրականացվում է ռիսկային խմբերի պլանային թեստավորում:

«Օզուրգեթիում կորոնավիրուսի դեպքերի դինամիկան ամեն օր փոխվում է, սակայն ակնհայտ է դեպքերի նվազում: Շարունակում ենք թեստավորել բնակչությանը: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Այժմ ընթանում է համաճարակային հետազոտություն»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնում: