Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Մասնավորապես, Օզուրգեթիում երկու, երկու դեպք Լանչխութիում և մեկ դեպք՝ Չոխատաուրիում:
Ինչպես հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնի Գուրիայի բաժնում, այսօրվա տվյալներով, Գուրիայում համաճարակային վիճակը վերահսկվում է:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: Չնայած կորոնավիրուսի ավելացած դեպքերին, Գուրիայում իրավիճակը լիովին վերահսկվում և խուճապի հիմք չկա»,- հայտարարում են առողջապահության կենտրոնում: