Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 40-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:

«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Բարդ է ասել վարակակիրների ճշգրիտ թիվը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» և հակագենի հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարել է Հանրային առողջության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնի ղեկավար Մայա Քուտիձեն: