Երկրում արձանագրված կորոնավիրուսի 688 նոր դեպքից 32-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնի փոխանցմամբ, ընթանում է կասկածելի պացիենտների թեստավորում, ինչպես նաև՝ ռիսկային խմբերի պլանային թեստավորում:
«Օզուրգեթիում կորոնավիրուսի դեպքերի դինամիկան ամեն օր փոփոխվում է: Երբեմն ավելանում է, երբեմն՝ նվազում: Շարունակում ենք բնակչության թեստավորումը: Այդ թվում՝ պլանային թեստավորումներ: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Այժմ ընթանում է համաճարակային հետազոտություն»,- հայտարարում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնի ղեկավար Մայա Քուտիձեն: