Այսօր երկրում արձանագրված վարակման 147 նոր դեպքից 10-ը հայտնաբերվել է Գուրիայում: Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, համաճարակային հետազոտությունը շարունակվում է:
«Օզուրգեթիում ամեն օր փոխվում է կորոնավիրուսի դեպքերի դինամիկան: Ունենք և ավելացում, և նվազում: Շարոնակում ենք թեստավորել բնակչությանը: Այդ թվում արվում են պլանային թեստավորումներ: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Այժմ ընթանում է համաճարակային հետազոտություն»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնում: