Գուրիայում աղետի գոտին վերահսկելու համար օգտագործվում են հատուկ անօդաչու սարքեր
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Գուրիայում՝ աղետի գոտում, մոբիլիզացվել է ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա, լողացող միջոցներ, ինչպես նաև կինոլոգների խումբ։
Մշտադիտարկումն իրականացվում է հատուկ անօդաչու սարքերով։
«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին շարունակում է մնալ աղետի գոտում և համակարգում է արտակարգ իրավիճակների շտաբը։ Գուրիայի շրջանում ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներից մոբիլիզացվել է ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա, լողացող միջոցներ, ինչպես նաև կինոլոգների խումբ։ Աղետի գոտին վերահսկելու համար օգտագործվում են հատուկ անօդաչու սարքեր»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։