Գուրիայի շրջանում պետական ներկայացուցչի տեղեկություններով՝ Խորեթի գյուղում նոր կամուրջ է կառուցվելու
Խորեթի գյուղում նոր կամուրջ կկառուցվի, այս մասին հայտարարություն է տարածել Գուրիայի մարզում պետական ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեն։
Նրա խոսքով, ժամանակավոր կամուրջ է կառուցվելու Օզուրգեթի-Չոխատաուրին կապող ճանապարհի հատվածում։
«Կամուրջն անպայման կառուցվելու է Խորեթի գյուղում, թեեւ դա բնականաբար ժամանակ է պահանջում։ Ջրի մակարդակը նվազել է, և այժմ ընթանում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի և հետիոտնի կառուցման գործընթացը։ Նյութերը գնված են։ Մեր տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի ուզում եմ ասել, որ նրանցից ոչ մեկն առանց պետության ուշադրության չի մնա։ Ինչ վերաբերում է Օզուրգեթի-Չոխատաուրի միացնող ճանապարհահատվածին, ապա արդեն սկսվել է ժամանակավոր կամրջի շինարարությունը, և առաջիկա օրերին հնարավոր կլինի անվտանգ և ազատ տեղաշարժվել։ Մինչ այդ մենք կարող ենք օգտվել շրջանցիկ ճանապարհից»,- ասել է Գիորգի Ուրուշաձեն։