Գուրիայի շրջանում աղետի վերացման աշխատանքներ են տարվում
Գուրիայի շրջանում աղետի վերացման աշխատանքներ են տարվում

Գուրիայի շրջանում աղետի վերացման աշխատանքներ են տարվում։ Մարզում գազամատակարարումը վերականգնվել է։ Ինչ վերաբերում է էլեկտրամատակարարմանը, ապա Լանչխութիի մի փոքր հատվածի դեռ չի մատակարարվում։

Տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկություններով՝ «Էներգո-Պրո Ջորջիա»-ի տեխնիկական խմբերը աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։

Մարզում ուժեղ քամին տապալել է ծառեր, առանձնատներ, բազմաբնակարան շենքեր և այլ շինություններ մնացել են առանց տանիքի։ Քաղաքապետարաններում թեժ գիծ է գործարկվել:

«Բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են։ Տարերային աղետի պատճառած վնասի վերացման աշխատանքները շարունակվում են։ Թե ինչ վնաս է հասցվել Գուրիայի շրջանին, դեռ հայտնի չէ։ Դա կորոշի հատուկ ստեղծված հանձնաժողովը»,- ասել է Գուրիայի պետական ​​լիազոր Գիորգի Ուրուշաձեն։