ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները Գուրիայի շրջանում աղետի գոտում հայտնաբերել են երրորդ դիակը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ այս փուլում աղետի գոտուց անվտանգ վայր է տեղափոխվել մոտ 50 քաղաքացի։
«Հայտնաբերվել է երեք դի, այդ թվում՝ երկու դեռահասների։ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին շարունակում է մնալ աղետի գոտում և համակարգում է արտակարգ իրավիճակների շտաբը։ Գուրիայի շրջանում ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներից մոբիլիզացվել է ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա, լողացող միջոցներ, ինչպես նաև կինոլոգների խումբ։ Աղետի գոտին վերահսկելու համար օգտագործվում են հատուկ անօդաչու սարքեր»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։