Թբիլիսիում, «Գուրամիշվիլի» մետրոկայանը մարտի 15-ի փոխարեն, ուղևորների համար կբացվի ընթացիկ տարվա ապրիլի վերջին:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեղեկությամբ, բացման ամսաթիվը հետաձգվել է հավելյալ փորձաքննության անցկացման պատճառով, մինչ որի ավարտը, մետրոկայանում ժամանակավորապես դադարեցվել են վերանորոգման ընթացիկ աշխատանքները:
Ընթացիկ տարվա հունվարի 30-ին, «Վարկեթիլի» մետրոկայանի ստորին մասում կախովի առաստաղի փլուզումից հետո Թբիլիսիի քաղաքապետարանի և տրանսպորտային ընկերության որոշմամբ, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոն ուղևորների անվտանգության նպատակով ստուգում է բոլոր մետրոկայանների վիճակը: