Գուրամ Թուշիշվիլին կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Գուրամ Թուշիշվիլին ձյուդոի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է: Օրվա առաջին հանդիպմանը նա պարտության է մատնել ռումինացի Դանիել Նետային, երկրորդ դիմակայությունը նույնպես հաղթանակով է ավարտել ուկրաինացի Յակով Խամոյի նկատմամբ:

1/4-րդ եզրափակիչում Թուշիշվիլիի մրցակիցը Ռոյ Մայերսն էր: Առաջին հնարքը արել է հենց հոլանդացին, սակայն վրաց մարզիկը դրա հնարավորություն չի տվել: Դրանից հետո հիմնականում գրոհում էր վրաց մարզիկը: Գուրամին հանդիպման ավարտից 40 վարկյան շուտ միավոր վաստակեց, սակայն մրցավարները չեզոքացրեցին միավորը:

Հանդիպումը անցել է ավելացրած ժամանակ: «Ոսկե ժամանակի» ընթացքում Գուրամ Թուշիշվիլին կրկին գեղեցիկ հնարք կատարեց, սակայն մրցավարները կրկին այն չհաշվեցին վազարի:

Երկու մարզիկն էլ շատ էին հոգնել, սակայն ոսկե ժամանակից երեք րոպե անց Թուշիշվիլին հանդիպումը ավարտեց իպոնով:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գուրամ Թուշիշվիլիի մրցակիցը լինելու է մոնղոլ Դուրենբայար ՈՒլզիբայարը: