Գուրամ Թուշիշվիլին աշխարհի չեմպիոն է (տեսանյութ, ֆոտոշարք)

Գուրամ Թուշիշվիլին Բաքվում ընթացող  ձյուդոի աշխարհի առաջնության մինչ եզրափակիչը հաղթել է երեք պայքարում: Օրվա առաջին հանդիպմանը նա պարտության է մատնել ռումինացի Դանիել Նետային, երկրորդ դիմակայությունը նույնպես հաղթանակով է ավարտել ուկրաինացի Յակով Խամոյի նկատմամբ: Դրամատիկ էր 1/4-րդ եզրափակիչը, որտեղ Թուշիշվիլիի մրցակիցը Ռոյ Մայերսն էր: Թուշիշվիլին մրցակցին իպոնով հաղթել է միայն ավելացրած ժամանակում: Մրցաշարի կիսաեզրափակիչում վրաց մարզիկը հանդիպել է մոնղոլ Դուրենբայար ՈՒլզիմբայարին:

Եզրափակիչ հանդիպմանը Գուրամ Թուշիշվիլին հանդիպել է ՈՒշանգի Կոկաուրիին, որը հանդես է գալիս հյուրընկալ Ադրբեջանի անունից: Մինչ այս մարզիկները հանդիպել են երկու անգամ և երկու դիմակայությունում հաղթող է ճանաչվել Թուշիշվիլին:

Եզրափակիչ հանդիպումը ընթացել է լարված պայքարում: Հանդիպման ընթացքում Կոկաուրին վաստակեց վազարի, սակայն այն չեզոքացվեց, իսկ հանդիպման ավարտից չորս վարկյան շուտ Գուրամ Թուշիշվիլին գեղեցիկ իպոնով նվաճեց ոսկե մեդալ:

Սա ընթացիկ մրցաշարուն Վրաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալն է: Բրոնզե մեդալ մրցաշարի առաջին օրը նվաճել է Ամիրան Պապինաշվիլին, իսկ արծաթե մեդալի է արժանացել հավաքականի ավագ Վարլամ Լիպարտելիանին: