Գուրամ Թուշիշվիլին արծաթե մեդալ է նվաճել Բաքվի «Մեծ սաղավարտի» մրցաշարում #1TVSPORT
Ծանր քաշային Գուրամ Թուշիշվլին արծաթե մեդալ է նվաճել Բաքվում ավարտված ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Եզրափակչում նա պարտվեց Ինալ Տասոևին, ով հանդես եկավ չեզոք դրոշի ներքո։ Մրցաշարում Գելա Զաալիշվիլին բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ, սակայն պարտվեց Թեմիրլան Բաշաևին։ 100 կգ քաշային Իլիա Սուլամանիձեն փայլուն գոտեմարտեց Բաքվի «Մեծ սաղավարտի» մրցաշարում և արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը՝ եզրափակչում համոզիչ պարտության մատնելով Մատվեյ Կանիկովսկուն։ Այսօր չորս վրացիներ՝ Սոփիո Սոմխիշվիլին (+78 կգ), Էրեկլե Բազիերիշվիլին (100 կգ), Վլադիմիր Ախալկացին և Թոռնիկե Փոլադիշվիլին (երկուսն էլ՝ 90 կգ) վաղ փուլում հրաժեշտ տվեցին Մեծ սաղավարտի մրցաշարին։
Վրաստանի հավաքականի հաշվին ընդամենը մեկ մեդալ կար, սեպտեմբերի 22-ին 57 կգ քաշային Էթեր Լիպարտելանին դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։