Գուրամ Օքրոպիրիձե. Կարևոր որոշում է , որ օլիմպիական ֆինանսական պարգև կստանան հավաքականի բոլոր անդամները
Գուրամ Օքրոպիրիձե. Կարևոր որոշում է , որ օլիմպիական ֆինանսական պարգև կստանան հավաքականի բոլոր անդամները

Սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գուրամ Օքրոպիրիձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, օլիմպիական չեմպիոններին, մրցանակակիրներին, Փարիզի օլիմպիական խաղերից վերադարձած մարզչական շտաբին հաջող մրցելույթի համար։

Ինչպես Թբիլիսիի քաղաքային խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ասել է Գուրամ Օքրոպիրիձեն, շարունակվելու է աջակցությունը մունիցիպալ մակարդակով սպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ու ծրագրերին։

«Հպարտություն ու ուրախություն է, որ Վրաստանի օլիմպիական հավաքականը հաջողությունների հասավ, իսկ մեր օլիմպիականները մեդալներով վերադարձան հայրենիք։ Կարևոր որոշում է , որ օլիմպիական ֆինանսական պարգև կստանան հավաքականի բոլոր անդամները: Իհարկե, աջակցությունը սպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ու ծրագրերին կշարունակվի ինչպես կենտրոնական, այնպես էլ քաղաքային մակարդակներում, մեր երկիրը կունենա ավելի հաջողակ մարզիկներ»,- ասել է Գուրամ Օքրոպիրիձեն։