Գուրամ Մաճարաշվիլի. Կարծում եմ՝ ոչ ոք այլևս չի հավատում, որ Մեթյու Միլլերը օբյեկտիվ է, վրաց հասարակությունը նրա հայտարարությունն ընկալում է որպես վիրավորանք
Գուրամ Մաճարաշվիլի. Կարծում եմ՝ ոչ ոք այլևս չի հավատում, որ Մեթյու Միլլերը օբյեկտիվ է, վրաց հասարակությունը նրա հայտարարությունն ընկալում է որպես վիրավորանք

Վրաց հասարակությունը Միլլերի հայտարարությունն ընկալում է որպես վիրավորանք, այդ մասին ասել է «Ժողովրդի ուժ» կուսակցության անդամ Գուրամ Մաճարաշվիլին։

Մաճարաշվիլին արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը, որտեղ նա նշել է. «Մեզ անհավատալիորեն անհանգստացնում է ոչ միայն խորհրդարանում քննարկվող օրենսդրությունը, այլև հակաարևմտյան հռետորաբանությունը, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» ղեկավարությունից։

«Կարծում եմ՝ ոչ ոք այլևս չի հավատում, որ Միլլերը օբյեկտիվ է։ Ստացվում է, որ Վրաստանում թափանցիկություն չի կարող լինել, իսկ Ամերիկայում դա թույլատրված է։ Միաժամանակ, Ամերիկայի նախագահը հայտարարություն է արել, որ Ամերիկայում թույլատրված է ոստիկանության կողմից հանրահավաքի բռնի ցրումը, իսկ Վրաստանում, պարզվում է, դա անթույլատրելի է։ Սա երկակի ստանդարտ է։ Ուստի Միլլերի հայտարարությունն այլ բացատրություն չունի, բացի այն, որ վրաց հասարակությունը դա ընկալում է որպես վիրավորանք»,- ասել է Գուրամ Մաճարաշվիլին։