Գուրամ Մաճարաշվիլի. «Ազգային շարժման» արմատական ելույթները ոչ ոքի չի զարմացնում, սակայն դա արդեն հոգնեցուցիչ է դարձել
Խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլիի խոսքով, «Միացյալ ազգային շարժման» այսօր ծրագրած հանրահավաքի նպատակն այն է, որ կուսակցությունը ինչ-որ կերպ ավելացնի լիցքն իր կողմնակիցների շրջանում:
Ինչպես լրագրողներին ասել է Մաճարաշվիլին, Սաակաշվիլիի «քաղբանտարկության» հետ կապված ցույցերը չունեն ոչ բարոյական, ոչ իրավական հիմքեր:
«Ոչ միայն վրացական արդարադատության երեք ատյանների վճիռներ կան, այլ Միջազգային դատարանը վճռել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք ստեղծվել է քրեական համակարգ, և նա խլել է կյանքեր, ունեցվածք, արժանապատվություն: Նրա «քաղբանտարկության» հետ կապված ցույցերը չունեն ոչ բարոյական, ոչ իրավական հիմքեր: Միխեիլ Սաակաշվիլիի մեղադրանքների վերաբերյալ հարցեր չկան, ինչի մասին վկայում են հանրային տրամադրությունները և միջազգային դատարանի որոշումը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանրահավաք անցկացնել, նրա խոսքի ազատության իրավունքը պաշտպանված կլինի, բայց ով փորձի խախտել այն, բնականաբար իրավական պետությունը կարձագանքի օրենքի սահմաններում: Այս հանրահավաքի նպատակն է կուսակցությունը ինչ-որ կերպ ավելացնի լիցքն իր կողմնակիցների շրջանում: Նրանց օրակարգը արմատականությունն է: Ոչ ոքի չի զարմացնում նրանց արմատական ելույթները, սակայն դա արդեն հոգնեցուցիչ է դարձել», – ասել է Մաճարաշվիլին: