Գուրամ Քութաթելաձեն հաղթել է Մատեուշ Գամրոտին և հաղթել UFC-ում իր նորամուտի մենամարտը
Շարունակվում է խառը մենամարտերի աշխարհում ամենահեղինակավոր պրոմոուշենում վրացիների առաջադիմությունը: Գուրամ Քութաթելաձեն այսօր իր նորամուտը նշել է UFC-ի անպարտելի Մատեուշ Գամրոտի դեմ (17-1) մենամարտում ու տոնել բարդ հաղթանակ:
Գուրամը մրցակցից լավ է անց կացրել հանդիպման առաջին և երկրորդ փուլերը: Երկրորդ հինգ րոպեանոց փուլում վրացի մարտիկը նույնիսկ նոկդաուն է ուղարկել Գամրոտին: Երրորդ փուլը սկսվել է Լեհաստանը ներկայացնող մարտիկի փոքր ինչ առավելությամբ, սակայն ի վերջո, մրցավարներից շատերը հաղթանակը տվեցին Գուրամ Քութաթելաձեին (29-28, 28-29 և 28-29):
Հիշեցնենք, որ այս տարի վրաց մարարզիկները UFC-ում մրցում են առանց պարտության: 10 հաղթանակ և ոչ մի պարտություն: