«Գուգութի» մաքսային անցակետի ուղղությամբ, Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի կմ85-կմ98 ճանապարհին իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ, որի պատճառով օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, նշված ուղղությամբ, կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի:
Համապատասխանաբար, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը շահագրգիռ անձանց առաջարկում է օգտվել Հայաստանի Հանրապետության հետ այլընտրանքային ցամաքային մաքսային «Սադախլո» և «Նինոծմինդա» անցակետերից:
«Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ «Գուգութի» մաքսային անցակետի ուղղությամբ, Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի կմ85-կմ98 հատվածում, Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության պատվերով իրականացվում են ճանապարհի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ, որի պատճառով ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, նշված ուղղությամբ, կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի:
Ստեղծված իրավիճակից ելնելով, եկամուտների ծառայությունը շահագրգիռ անձանց առաջարկում է օգտվել Հայաստանի Հանրապետության հետ այլընտրանքային ցամաքային մաքսային «Սադախլո» և «Նինոծմինդա» անցակետերից»,- նշված է Եկամուտների ծառայության հայտարարությունում: