Գուգա Քաշիբաձե. երեխաների շրջանում  արևայրուքների դեպքերն աճել են մոտ 20-30 տոկոսով
Գուգա Քաշիբաձե. երեխաների շրջանում արևայրուքների դեպքերն աճել են մոտ 20-30 տոկոսով

Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն նշում է, որ փոքր երեխաների մոտ արևայրուքների դեպքերն աճել են մոտ 20-30 տոկոսով։ Այս մասին Քաշիբաձեն հայտնել է Վրաստանի առաջին ալիքին։ Նրա խոսքով՝ այս տարի կենտրոն է դիմել 30 երեխա՝ այրվածքների գանգատներով։

«Ցավոք, փոքր երեխաների մոտ այրվածքների դեպքերը մոտ 20-30 տոկոսով ավելի են, որոնք ստաննում են արևայրուք ստանալիս: Նրանք պարզապես երկար ժամանակ խաղում են լողափին, ծովափին, իսկ իրենց երեխայի մաշկը շատ բարակ է։ Հատկապես երկար ժամանակ է պահանջվում բավականին լուրջ այրվածք ստանալու համար: Այժմ հիվանդանոցում բուժվում է հինգ տարեկան երեխա, ում վիճակը ծանր է, արևային այնպիսի վնաս է ստացել, որ հիվանդանոցային բուժման, փոխներարկման, ամբուլատոր հետազոտությունների, բուժման և այլնի կարիք ուներ։

Ամենածանր վիճակում երկու տարեկան երեխա էր հայտնվել: Անհրաժեշտ եղավ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Երեխային բերել են Բաթումիից, նրանք Վրաստանի քաղաքացիներ չէին: Երեխան բավականին երկար ժամանակ մնացել էր լողափին: Այս տարի կենտրոն են դիմել տարբեր տարիքի շուրջ 30 երեխաներ։ Ամենափոքրը երկու տարեկան էր։ Ցավոք մեզ, շատ մեծ թիվ են կազմում մինչև տասը տարեկան երեխաները», – ասել է Գուգա Քաշիբաձեն։

Բացի այդ, ինչպես ասել է Քաշիբաձեն, այս տարի հայտնաբերվել է թզենու տերևներից այրվածքների միայն երկու դեպք։

«Բարեբախտաբար, այս տարի թզենու տերևի այրվածք շատ քիչ է եղել։ Մի դեպքում 14-ամյա երեխա է եղել, իսկ երկրորդը՝ Քութաիսիում։ Ես շատ հուսով եմ, որ հաջորդ տարի նման դեպք ընդհանրապես չի արձանագրվի»,- ասել է Քաշիբաձեն Առաջին ալիքին։