Գուդիաշվիլի և Արչիլ Ջորջաձե փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Պլանավորված հեռուստատեսային նկարահանումների պատճառով հունիսի 17-ին Լադո Գուդիաշվիլի և Արչիլ Ջորջաձե փողոցներով ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ ժամը 06:00-ից մինչև 11:00-ն փակ կլինի Լադո Գուդիաշվիլիի փողոցը։ Մասնավորապես, Արչիլ Ջորջաձե և Անտոն Փուրցելաձե փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը, իսկ ժամը 07:00-ից մինչև 08:00-ն Արչիլ Ջորջաձե փողոցի վրա երկկողմանի սահմանափակվելու է երթևեկությունը:
Սահմանափակման ժամանակահատվածում տրանսպորտը Շոթա Ռուսթավելի պողոտայից կարող է շարժվել Ռևազ Թաբուկաշվիլի փողոցի ուղղությամբ՝ օգտագործելով Անտոն Փուրցելաձեի փողոցը։ Ռևազ Թաբուկաշվիլի փողոցից՝ Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ, վարորդները երթեւեկելու են Գիա Ճանտուրիայի փողոցով։