Գուդաուրիում տուժած հղի կնոջ առողջական վիճակը կայուն է
Գուդաուրիում տուժած հղի կնոջ առողջական վիճակը կայուն է

Գուդաուրիում տուժած Շվեդիայի քաղաքացի հղի կնոջ առողջական վիճակը բավարար է և պտղի առումով որևէ բարդություն չկա,- այս մասին հայտարարել է առողջապահությաբ նախարար Դավիթ Սերգեենկոն, ով տուժածին տեսակցել է «Մեդիքլաբ Ջորջիայում:

Նրա հայտարարությամբ, տուժածի ռեանոմոբիլով տեղափոխման անհրաժեշտություն չկա և հավանաբար նա կմեկնի սովորական ավիաչվերթով: Հետազոտություններն անցնելուց հետո կորոշվի, անհրաժեշտ է, թե ոչ, ուղևորության ժամանակ բժշկի ուղեկցություն:

Գուդաուրիում, ճոպանուղու վթարային կանգ առնելու հետեւանքով տուժել է շուրջ 11 մարդ:

Տուժածներից երկուսը Ուկրաինայի, Ռուսաստանի չորս, Շվեդիայի մեկ եւ Վրաստանի մեկ քաղաքացի է, ով արդեն հեռացել է ամբուլատորիայից: