Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր

Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։

Այս դժվարին պահերին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքի անդամներին ու հարազատներին, ՆԳՆ ղեկավարությանը, մեր ողջ հասարակությանը։

Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։