Գուդաուրիում ճոպանուղու վթարի դեպքը կապված է լարման անկումի և օպերատորի սխալ գործելու հետ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիիմիտրի Քումսիշվիլու հայտարարությամբ, մարտի 16-ին Գուդաուրիում ճոպանուղու վնասման ժամանակ սխալ է թույլ տվել օպերատորը, ով լարման անկումից հետո ճիշտ չի գործել:
Ինչպես նշել է Դիմիտրի Քումսիշվիլին այսօր անցկացված մամլո ասուլիսին, պարզվել է, որ մարտի 16-ին իրոք լարման անկում է եղել, որի հետևանքով ճոպանուղին կանգ է առել, սակայն ճոպանուղու կանգ առնելուց հետո օպերատորը պետք է գործեր կոնկրետ հերթականությամբ:
Նրա խոսքով, օպերատորը, ով աշխատում էր Գուդաուրիի ճոպանուղում, արդեն հեռացվել է աշխատանքից:
Աշխատանքից ազատվելու դիմում են գրել նաև Լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալության տնօրենի տեղակալը տեխնիկական բնագավառում և Գուդաուրիի լեռան կառավարման վարչության ղեկավարը:
Գուդաուրիում, մարտի 16-ին, ճոպանուղու վնասման հետևանքով տուժել էր 11 մարդ: