Գուդաուրիում ճոպանուղին ստուգվել էր դեկտեմբերի վերջին. Դիմիտրի Քումսիշվիլի
Գուդաուրիում ճոպանուղին ստուգվել էր դեկտեմբերի վերջին. Դիմիտրի Քումսիշվիլի

Գուդաուրիում ճոպանուղին ստուգվել էր դեկտեմբերի վերջին,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, ով գտնվում էր դեպքի վայրում:

«Այն, ինչ տեղի է ունեցել այստեղ, ողբերգություն է: Ճոպանուղին ստուգված էր, սակայն դա չունի որևէ նշանակություն: Դեպքը տեղի է ունեցել: Ճոպանուղին ստուգում է անցել դեկտեմբերի վերջին, սակայն փաստը միևնույն է տեղի է ունեցել:

Այժմ հետաքննությունը պետք է պարզի և պարտադիր խստիվ պատժի  նրան, ով կլինի այս փաստի մեղավորը»,- հայտարարել է Դիմիտրի Քումսիշվիլին:

Ճոպանուղու վթարային կանգ առնելու հետեւանքով տուժել է շուրջ 10 մարդ:

Գուդաուրիում տուժածներից երկուսի առողջական վիճակը համեմատաբար ծանր է: Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրանք ունեն գլխի վնասվածքներ եւ կոտրվածքներ:

Տուժածներից երկուսը Ուկրաինայի, Ռուսաստանի չորս, Շվեդիայի մեկ եւ Վրաստանի մեկ քաղաքացի է, ով արդեն հեռացել է ամբուլատորիայից:

Տուժածներից մեկը հղի է:

Գուդաուրիում ճոպանուղու վնասման փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն: