Գուդաուրիում սպանության մեջ մեղադրվող Մերաբ Կոբիաշվիլիի նկատմամբ երդվյալ ատենակալները կայացրել են արդարացուցիչ վճիռ
Գուդաուրիում 28-ամյա Թամազ Գորթամաշվիլիի սպանության մեջ մեղադրվող Մերաբ Կոբիաշվիլիի գործով երդվյալ ատենակալները կայացրել են արդարացուցիչ վճիռ։
Երդվյալ ատենակալների դատարանի վճիռը հրապարակվել է քիչ առաջ:
«Գործին ներկա են եղել բազմաթիվ վկաներ, ինչպես նաև բազմաթիվ տեսանյութեր։ Ուզում եմ միանշանակ փաստել, որ մեղադրող բոլոր վկաների ցուցմունքներն անհամոզիչ էին, անարժանահավատ։ Նրանք մի քանի անգամ մոլորության մեջ գցեցին քննությանը, ապա փորձ արեցին մոլորության մեջ գցել նաև երդվյալ ատենակալներին։ Մերաբ Կոբիաշվիլին անմեղ է բազմաթիվ ապացույցներով»,- ասել է փաստաբան Տարիել Կակաբաձեն։
Փետրվարի 16-ին Գուդաուրիում սպանվել է Թամազ Գորթամաշվիլին, ևս մեկ անձ վիրավորվել է։ Մերաբ Կոբիաշվիլին ձերբակալվել է կանխամտածված սպանության և սպանության փորձի մեղադրանքով։ Դատախազությունը վեց անձի մեղադրանք է առաջադրել նաև Մերաբ Կոբիաշվիլիի նկատմամբ խմբակային բռնության համար։