Գուդաուրիում անցկացվում է Dipski 2018 մրցաշարը
Գուդաուրիում անցկացվում է Dipski 2018 մրցաշարը

Գուդաուրիում դիվանագետների միջև անցկացվում է դահուկային մրցում: Dipski 2018 մրցաշարը կազմակերպվել է արտաքին գործերի նախարարության և լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալության կողմից:

Մրցաշարին, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, մասնակցում են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների, արտաքին գործերի նախարարության և նախարարների կաբինետի անդամներ:

Պաշտոնական բացման արարողությունը կատարել է արտաքին գործերի նախարարը: Միխեիլ Ջանելիձեն խոսել է ձմեռային հանգստավայրերի ներուժի և դրա զարգացման մասին: