Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների երթեւեկությունը: Նշված ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։