Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության՝ ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) ուղևորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների, կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի: