Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։