Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Թունելներում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի»,- հայտնել են գործակալությունից։