Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, մինչդեռ մնացած տրանսպորտային միջոցներն ազատ են շարժվում:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանվող թունելներով։