Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը 
Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը 

Ձյան և սաստիկ սառնամանիքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում էր կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։

Բացի այդ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։