Գուդաուրի-Լարս ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) – Լարս հատվածում երթևեկությունն ազատ է:
Տեղեկատվությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Մլեթա-Գուդաուրի (Փոստա), Գուդաուրի (Փոստա) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով: Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով:
Թունելներում ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունն կիրականացվի միակողմանի: Տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո», – ասված է հայտարարության մեջ: