Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մեքենաների երթևեկությունը։
Նրանց խոսքով՝ նշված հատվածով այս փուլում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով` միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել պատշաճ ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է Ճանապարհների վարչության հաղորդագրությունում։