Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում,  Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Այս պահի դրությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: