Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը,- տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Նրանց փոխանցմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
«Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի(Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում»,- նշված է գերատեսչության տարածած տեղեկության մեջ:
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ: