Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում: Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է գերատեսչության տարածած տեղեկության մեջ: