Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում շարունակվում են մաքրման աշխատանքները
Ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ինչպես Գուդաուրիից, այնպես էլ՝ Կոբիից, մաքրման աշխատանքներն արդեն երկրորդն օրն է ընթանում են ինտենսիվ ռեժիմում:
«Ճանապարհի հիմնական մասն արդեն մաքրված է, մնում է միայն երեք կիլոմետր, որտեղից 101-րդ կիլոմետրում պահպանվում է ձնահյուսի վտանգը և նշված կիլոմետրում չի հաջողվում սկսել մաքրման աշխատանքներ»,- հայտարարում են գերատեսչությունում:
Միջավայրի ազգային գործակալության կողմից ձնահյուսի վտանգի ռեժիմի վտանգի չեղարկվելուն պես, այդ հատվածում կսկսվեն մաքրման աշխատանքներ և ավտոտրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի սեղմ ժամկետներում:
Գուդաուրի-Կոբի հատվածում, ձնահյուսի վտանգի պատճառով հունվարի 11-ից արգելված է երթևեկությունը: