Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ազատ է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկությունն այս մասին տարածում է պարեկային ոստիկանության դեպարտամենտը:
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է գերատեսչության տարածած տեղեկության մեջ: