Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում բքի և վատ տեսանելիության պատճառով երևեկությունն արգելված է
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս պահին բքի և վատ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։ Բացի այդ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։
Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի և վատ տեսանելիության պատճառով 4 օրով արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Ինչ վերաբերում է թեթև մեքենաներին, ապա ձնահոսքի վտանգի պատճառով երեք օրով արգելվել է երթևեկությունը։
«Երեկ ձնահոսքի վտանգի ռեժիմը վերացնելուն պես ճանապարհահատվածը մաքրվել է և կուտակված թեթեւ մեքենաները անցել են։ Այսօր՝ ժամը 04:00-ի դրությամբ, ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով արգելվել է թեթև ավտոտրանսպորտի երթեւեկությունը։
Ճանապարհների վարչությունը տեղում մոբիլիզացրել է բոլոր անհրաժեշտ տեխնիկան և օդերևութաբանական պայմանների բարելավմանն պես ճանապարհը կմաքրվի և կանցնեն մեքենաները։ Տվյալ փուլում ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով լեռնանցքով տեղաշարժվելն անվտանգ չէ»,- նշել են գերատեսչությունում։