Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Նշվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով այլ տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է։